Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազությունը դատարան է ուղարկել Երևանի «ՀԱՊԿ» ներկայացուցչական ինստիտուտի եղևնիների գողության վերաբերյալ գործը։

NEWS.am–ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել 2019թ. հունվարի 10–ին։

Ըստ մեղադրանքի՝ Ս. Մովսիսյանը Երևան քաղաքի լենինգրադյան փողոցի 6-րդ հասցեում գործող «ՀԱՊԿ» ներկայացուցչական ինստիտուտի դիմացի կանաչապատ հատվածում տնկված և ինստիտուտին պատկանող երկու եղևնիները խմբի կազմում գաղտնի հափշտակելու դիտավորության շուրջ նախնական հանցավոր համաձայնության գալով իր ընկեր՝ Վարդան Ստեփանյանի հետ, 2019թ․ հունվարի 10-ի գիշերը քաշել պոկելու միջոցով հողից դուրս են բերել թվով 2 եղևնիներ արմատային համակարգով։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 177–րդ հոդվածի 2–րդ ասի 1–ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողություն կատարելը) և որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։