Ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի եւ Լիբիայի կառավարական զորքերի միջեւ ծավալված մարտերում զոհվածների թիվը հասել է առնվազն 50-ի, փոխանցում է Arab News-ը՝ վկայակոչելով երկրի իշխանությունների հայտարարությունը:

Նշվում է, որ զոհվածների թվում նաեւ խաղաղ բնակիչներ կան:

Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ հակամարտող կողմերի բախումների հետեւանքով օգոստոսի վերջից զոհվել է նվազագույնը 138 մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում միակ գործող օդանավակայանը՝ Միտիգա միջազգային օդանավակայանը ենթարկվել է օդային հարվածի

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ֆելդմարշալ Հաֆթարը հայտարարել էր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի վրա իր զորքերի հարձակման մասին: ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն եւ «Մեծ յոթնյակի» երկրները դատապարտել էին Հաֆթարի գործողությունները եւ պահանջել ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնել: