Արարատի մարզում, այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։40-ի սահմաններում Այգեստան գյուղի սկզբնամասում բախվել են 29-ամյա Արտյոմ Հ.-ի վարած BMW մակնիշի 51 ZL 001 համարանիշի եւ 59-ամյա Գագիկ Ս.-ի վարած ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում BMW-ն գլխիվայր շրջվել է։

Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան եւ ավտոմեքենաները տեղափոխել անվտանգ վայր։