Հնդկաստանի իշխանությունները կաթոլիկ քահանային կանանց մենաստանում միանձնուհուն պարբերաբար բռնաբարելու համար մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հենց այդ աղմկահարույց գործի շնորհիվ Հռոմեակաթոլիկ եկեղեցում ուշադրություն են դարձրել միանձնուհիների նկատմամբ սեքսուալ բռնության խնդրին:

Հարավային նահանգի ղեկավար Հարի Սանքարը գործակալությանն ասել է, որ քահանա Ֆրանկո Մուլաքալուին մեղադրում են բռնաբարության, զոհին ապօրինի պահելու եւ ահաբեկելու համար:

Միանձնուհին, որն անցյալ տարի ոստիկանությանը հայտնել էր հանցագործության մասին, ցանկացել էր անանուն մնալ: Նշվում է, որ նա իրավապահ մարմիններին էր դիմել եկեղեցու ներկայացուցիչներին ներկայացված բազմաթիվ ապարդյուն բողոքներից հետո:

Ի վերջո նրա միանձնուհի քույրերի խումբը աննախադեպ բողոքի ակցիաներ էր անցկացրել՝ պահանջելով կալանավորել Մուլաքալուին:

Նշվում է, որ քահանան հերքում է բոլոր մեղադրաքնները՝ դրանք անհիմն եւ շնիծու անվանելով: