Տվյալ օրինագիծն ուղղված է միջազգային պարտավորությունների եւ ՀՀ Կառավարության հանձնարարությունների կատարմանը, մասնավորապես երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը եւ գոյություն ունեցող համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ապրիլի 9-ին ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նիստում «Թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման եւ աջակցության եւ ապօրինի շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, հիմնական զեկուցող Սմբատ Սայանը:
Սայանը նշեց, որ օրենքն այսօրվա դրությամբ իր մեջ երեխաների վերահսկման ընթացակարգ չի ներառում, չնայած տվյալ վերահսկողության շնորհիվ, նրա կարծիքով, պարզվում է թրաֆիքինգի զոհերին սոցիալական աջակցություն է տրվում եւ ապահովվում է նրանց կապը նման օգնություն տրամադրող կազամակերպությունների հետ:
«Նման ընթացակարգերի բացակայությունը որոշակի խնդիրներ է առաջացրել եւ մենք ցանկանում ենք խնդիրը լուծել տվյալ օրենսդրական նախաձեռնության շնորհիվ», - պարզաբանեց փոխնախարարը:
Նա նաեւ նշեց, որ գոյություն ունի ծրագիր, որը ֆինանսավորվում է պետբյուջեի հաշվին, որի շրջանակում թրաֆիքինգի զոհերին նախատեսվում է սոցիալական օգնության տրամադրում՝ ֆինանսական միջոցների հատկացման ձեւով, սակայն այդ փոխհատուցումը նախատեսված չէ երեխաների համար, ինչը խնդիրներ է ստեղծում իրավական պրակտիկայում:
Այսպիսով, ըստ օրինագծի, թրաֆիքինգին կամ ապօրինի շահագործման ենթրակված երեխան դառնում է հատուկ կատեգորիայի զոհ: Բացի այդ, ըստ փոխնախարարի, 250 հազար դրամի չափով միանվագ դրամական փոխհատուցում է սահմանվում:
«Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին՝ հատուկ կատեգորիայի մեջ մտնող զոհի հիմնական պահանջմունքների բավարարման համար», - ընդգծեց նա:
Հարկ է նշել, որ օրինագիծը Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացավ:





























