ԵՄ-ն եւ Չինաստանը մտադիր են 2020թ․ համընդգրկուն ներդրումային համաձայնագիր կնքել։ Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը ԵՄ-Չինաստան գագաթաժողովի արդյունքներով տարածվել է երեքշաբթի, Բրյուսելում։
«Երկու կողմերը պարտավորվում են 2019թ․ հասնել անհրաժեշտ վճռական առաջընթացի, հատկապես լիբերալացման հետ կապված պարտավորությունների հարցում, նպատակ ունենալով 2020թ․ կնքել ԵՄ-Չինաստան հավակնոտ համընդգրկուն ներդրումային համաձայնագիր»,- նշվում է հայտարարության մեջ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։





























