Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իտալիայի դեսպան Մասիմո Գայանիին կանչել է՝ քննարկելու համար Իտալիայի պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, տեղեկացնում է repubblica-ն։

Այս նախաձեռնությունն առաջ է բերել թուրքական կողմի դժգոհությունը, ինչի առնչությամբ Թուրքիայում Իտալիայի դեսպանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ՝ իր երկրի դիրքորոշումը հնչեցնելու նպատակով, հավելում է աղբյուրը։

Նշենք, որ Իտալիայի պատգամավորների պալատը երեքշաբթի սկսել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի քննարկումը։