Դիլիջան-Սևան ճանապարհին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ապրիլի 9-ին, ժամը 17:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին (Դիլիջանի 5-րդ ոլորան) «Nissan X-Trail» մակնիշի (վարորդ՝ Ս.Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ձորից դուրս է բերվել հատուկ տեխնիկայի միջոցով: