ՀՀ իշխանությունները «պուտինամետ» արտաքին քաղաքականություն են վարում: Ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականությունն, ըստ էության, ուղղված է նրան, որպեսզի Վլադիմիր Պուտինին ապացուցի, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները կատարվել են առանց արտաքին ուժերի միջամտության:
«Դա դրսեւորվում է նրանում, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես ԱԳՆ-ն կտրուկ հայտարարություններով են հանդես գալիս, եթե արեւմտյան կառույցները կամ արեւմտյան երկրները բուռն են արձագանքում ՀՀ իրադարձություններին:
Օրինակ է դարձել խորհրդարանի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդող հայտարարությունների եւ գործողությունների առիթով ԱԳՆ հայտարարությունն ի պատասխան որոշ եվրոպական երկրների դժգոհության: Սակայն Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները կամ ռուսական հեռուստատեսությամբ Հայաստանի մասին ոչ օբյեկտիվ նյութերը անպատասպան են մնում ՀՀ իշխանությունների կողմից», - ասաց Բադալյանը:




























