Հովանավորչության քաղաքականության անցկացմամբ չենք փրկի ցեմենտի արտադրության ոլորտը կործանումից, այլ ընդամենը կհետաձգենք այն ոչ երկար ժամանակով։ Ապրիլի 12-ին այսպիսի կարծիք է հայտնել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում, ինչպես նաեւ «Իրականացվող գործունեության վերաբերյալ ծանուցելու մասին» օրենքում լրացումների կատարման օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա նշել է, որ եթե ավելի էժան իրանական ցեմենտի ներկրումը թույլ կտա ապահովել շինարարական բում երկրում, ապա այդ հանգամանքից պետք է օգտվել։ Այնուամենայնիվ, Թունյանն առաջարկել է խորհրդարանականներին դրական եզրակացություն տալ օրինագծերի այդ փաթեթեին, որն ինքն էլ քննադատել է։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն առաջարկել է բարձրացնել ցեմենտի սակագինը՝ մեկ տոննան 22 հազար դրամ։