Ռուսասկան «Դվինա» բեռնանավը մարտի 8-ին ուժեղ ալիքից շպրտվել է Թուրքիայի ափ` Մարմարա ծով Կարաբըղա նավահանգստի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Մորսկոյ բյուլետենը», նավը եղել է խարսխի կանգնած, խարիսխը պոկվել է, եւ «Դվինան» մոտեցել ափին:
Անձնակազմի 11 անդամներից ոչ ոք չի տուժել: Չճշտված տեղեկություններով, նավը ճեղք է ստացել, եւ վառելիքն սկսել է հոսել: Փրկարարական աշխատանքները բարդացել են ուժեղ քամու եւ ալիքների պատճառով:
Բեռնանավը նավարկելիս է եղել Ռուսաստանի դրոշի ներքո:





























