Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալել են Կրոսնադարի մարզից ժամանած 52-ամյա մի մարդու, ով մտել էր ԱՄՆ-ի դեսպանատան տարածք:
Մարտի 8-ին տեղի ժամանակով ժամը 23։30-ին, նա անցնելով ԱՄՆ դեսպանատան ավտոկայանատեղին, թաքնվել է իրավապահներից եւ սողոսկել անցակետից ներս: Հենց այստեղ էլ ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները բռնել են տղամարդուն եւ հանձնել ոստիկաններին, հաղորդում է «Ռոսբալտ» -ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիների իր աղբյուրները։
Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ ցանկանում էր անհապաղ մեկնել արտերկիր՝ մշտական բնակության։ Մարտի 8-ին նա գնացել էր Գերմանիայի դեսպանատուն, որտեղ նրան խորհուրդ են տվել աշխատանքային օր գալ։ Դրանից հետո նա որոշել է բախտը փորձել ԱՄՆ դեսպանատանը։Կրասնոյարսկի մարզի բնակչին ուղարկել են մի արեւոտ հոգեբուժարան։



























