ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելության` «օկուպացված» տարածքների իարվիճակի վերաբերյալ եզրակացության ուշացումն անհասկանալի է: Այդ մասին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության «Ջարչի» տեղեկատվական ծրագրի եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքով, քանի որ գնահատման առաքելությունը եղել է այդ տարածքներում, վաղ թե ուշ պետք է ներկայացնի համապատասխան զեկույցը: «Թեեւ նրանք հստակ ուշացնում են, բայց կանեն դա, այ կերպ հնարավոր չէ: Ես վստահ եմ, որ գնահատման առաքելությունը կհրապարակի զեկույցը»,- ասել է Մամեդովը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատման առաքելությունը այցելել էր յոթ շրջաններ անցած տարվա հոկտեմբերին: Զեկույցի հրապարակումը հետաձգվել է մի





























