Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը հայտարարել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարում չկանխամտածված հրդեհի վարկածը քննության համար գլխավոր վարկածն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ոչ մի բան չի վկայում կանխամտածված գործողության մասին»,- երեքշաբթի լրագրողներին ասել է նա: Դատախազը տաճարի մոտ է եկել, որպեսզի անձամբ ղեկավարի քննչական գործողությունները: Նրա խոսքով՝ դրանց մասնակցում են դատախազության 50 աշխատակիցներ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել էր ծայրաձողի վերին հատվածը, կրակով էր համակված կրող կառուցվածքը: Կրակի մարմանը ներգրավվել է մոտ 400 հրշեջ: Վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին՝ Figaro պարբերականը հայտնել էր բաց կրակի չեզոքացման մասին: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արտակարգ դեպքը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր փայտով: