Թուրքիայի Մերսինի նահանգի (Կիլիկիա) Տարսոնի կենդանաբանական այգում այցելուն փորձել է սիրել արջին եւ զրկվել ցուցամատից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Տարսոնի կենդանաբանական այգում 36-ամյա Օ.Ն.-ն  ձախ ձեռքը մտցրել է վանդակաճաղերից ներս եւ փորձել շոյել արջին։ Այդ ընթացքում արջը շրջվել եւ բռնել է այցելու ձեռքը։ Այգու պատասխանատուներն անմիջապես արջին հեռացրել են վանդակաճաղերի մոտից եւ այցելուին տեղափոխել հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ Օ.Ն.-ի ձախ ձեռքի ցուցամատը չկա։  Այգու աշխատակիցները սկսել են արջի վանդակում փնտրել պոկված մատը, սակայն չեն գտել՝ ենթադրելով, որ այն արջը կերել է։

Նշենք, որ նույն արջը մի քանի տարի առաջ պատառոտել էր մեկ այլ այցելուի ձեռք, ով նույնպես չէր ենթարկվել անվտանգության կանոններին եւ ձեռքը վանդակաճաղերից ներս էր մտցրել։