Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 16:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա. առկա է գազի արտահոսք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Բ.Ա.), «Audi» (վարորդ՝ Ա.Խ.) և «Ford Transit» (վարորդ՝ Ա.Մ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: