Բրազիլիայի ոստիկանները Մատու Գրոսու նահանգում մոտ մեկ տոննա կոկաին են բռնագրավել: Այդ մասին հայտարարել է երկրի ճանապարհային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:

Տեղական եւ դաշնային ոստիկանության համատեղ ջանքերով  առգրավված թմրանյութի արժեքն ավելի քան $3 մլն է:

Հարյուրավոր փաթեթների մեջ լցված կոկաինը հայտնաբերվել է բեռնատար ֆուրգոնում, որը ստուգման համար կանգնեցվել է Բոլիվիայի սահմանից ոչ  շատ հեռու: