Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հայտնել է հրաձգության մասին, որը տեղի է ունեցել Լոնդոնդերի քաղաքում, եւ որի հետեւանքով մեկ մարդ է մահացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանության տեղեկություններով՝ Հյուսիսային Իռլանդիայի մեծությամբ երկրորդ քաղաք Լոնդոնդերիի Կրեգան շրջանում անհայտ անձինք կրակոցներ են արձակել եւ «ինքնաշեն ռումբեր նետել»:



























