Ժամանակակից ամենատհաճ արտիստներից մեկը՝ Մերիլին Մենսոնը, հայտարարել է, որ ինքը խոզագրիպով է վարակվել։ Ինչպես հայտնում է Undercover պորտալը, նա պետք է նոյեմբերի 13-ին ելույթ ունենար մոսկովյան ակումբներից մեկում։ Հիվանդությունը նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ նա շուտով կառողջանա. «Ցավոք սրտի, ես կենդանի կմնամ»,- ասել է նա։

Բացի Մենսոնից, խոզագրիպով վերջերս վարակվել էին բրիտանական Kasabian խմբի անդամները։ Երաժիշտները Սիդնեյում իրենց թույլ էին զգացել եւ այդ հիվանդության ախտանիշներով տեղափոխվել էին հիվանդանոց,-նշում է Undercover-ը։

Հիշեցնենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մինչ այժմ մահացել է շուրջ 3 հազար մարդ։ Մահացության ցուցանիշներով առաջին տեղում Բրազիլիան է։ Որոշ կանխատեսումների համաձայն, երկու տարվա ընթացքում կարող է վարակվել ամենաքիչը 2 մլրդ մարդ, այսինքն Երկրագնդի բնակչության շուրջ մեկ երրորդը։