Հայաստանի տարածքում տարեսկզբից գրանցվել է մինչեւ 3 բալ ուժգնությամբ 7 ստորգետնյա ցնցում: Այս մասին ապրիլի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նրա խոսքով՝ սեյսմակայունության ոլորտում մտածելու բան ունենք: Առաջին հերթին անհրաժեշտ է լուծել դպրոցների սեյսմակայունության հարցը, եւ այս ուղղությամբ միջոցներ ձեռնարկվում են:

«Գյումրիում՝ Սպիտակի երկրաշարժի գոտում, նոր շենքերը եւ դպրոցները ավելի լավ վիճակում են, քան աղետի գոտուց դուրս շատ այլ վայրերում: Երեւանում հին դպրոցները շատ են»,- նշեց նախարարը՝ շեշտելով, որ անչափ կարեւոր է շինարարության ժամանակ թույլ չտալ անցյալի սխալները:

Ֆելիքս Ցոլակյանը որպես հիշեցում նշեց, որ գիտությունն առայժմ, ցավոք, չի կարողանում կանխատեսել երկրաշարժերը: