Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել , որ մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ զոհվել են 10-ից ավել անձինք: «Կարծում եմ՝ ոչ թե եղել է 10 զոհ, այլ առնվազն 10 զոհ: Դրանք տարբեր բաներ են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, իսկ երեկոյան հրազեն կիրառեց, ինչի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր անձինք:
Դեպքերից մեկուկես տարի անց իրավապահները դեռ չեն բացահայտել սպանության մեղավորներին:




























