Հայաստանի կառավարությունն այսօր՝ մարտի 10-ին համաձայնություն տվեց Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ Հարցը կառավարության նիստի ընթացքում զեկուցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները կիրականացնեն գիտական ու գիտատեխնիկական համատեղ ծրագրեր, գիտնականների ու մասնագետների փոխանակում, կադրերի համատեղ պատրաստում։
Համաձայնագրի շրջանակներում կձեւավորվեն համատեղ գիտահետազոտական կոլեկտիվներ, ներառյալ՝ համատեղ արշավախմբեր, նորարարական և այլ տիպի կազմակերպություններ, որոնք կապահովեն հետազոտությունների, մշակումների իրականացում և նոր տեխնոլոգիաների իրացում։




























