Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի աշխատակազմը հայտարարել է, որ էրոտիկ ալիքների հետ «НТВ-Плюс»-ի միացումը պատվիրել է իրենց անձնակազմը եւ դա կատարվել է սխալմամբ։
«Տնտեսվարներն առաջադրանք են ստացել ձեւակերպել աշխատակազմի հասանելիությունը լրատվական հեռուստաալիքների փաթեթին եւ մարզական հիմնական իրադարձություների եթեր հեռարձակմանը»,- հայտնել են աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«НТВ-Плюс»-ի կայքէջում նշված է, որ «գիշերային» փաթեթի մեջ մտնում են երեք էրոտիկ ալիքներ՝ Hustler TV-ն, «Ռուսական գիշերը» եւ Playboy TV-ն։
Կրասնոդարի երկրամասի աշխատակազմը հայտարարել է, որ կպատժի «էրոտիկա պատվիրած» աշխատակիցներին։



























