Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգելեւիչին:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են հայ-լեհական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին հայ-լեհական փորձի փոխանակման ուղղությամբ: Քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հնարավորությունը:

Անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին: