Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստվում է Եվրամիությանն առաջարկել լիբիական առաջնորդ Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող տարածքում ռազմական օդուժ կիրառել, հաղորդում է Expatica France գործակալությունը` հղում կատարելով նախագահին մոտ կանգնած աղբյուրներին:

Լիբիայի նկատմամբ գործողությունների պլանը Սարկոզին մտադիր է ներկայացնել Եվրամիության խորհրդի մարտի 11-ին կայանալիք նիստում:

Ըստ աղբյուրի` Սարկոզին առաջարկելու է Քադաֆիի ուժերի <արյունոտ օպերացիաների կենտրոն համարվող քաղաքներում նպատակային կետերի հարվածել>: Դրանց շարքում են Սիրտ, Սեբհա քաղաքների ռազմական օդանավակայանները, Տրիպոլիում Քադաֆիի հրամանատարական կենտրոնը:

Սարկոզիի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:

Ավելի վաղ Ֆրանսիան Լիբիայի ընդդիմադիր խորհուրդը ճանաչել էր որպես լիբիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: