Սաուդյան Արաբիայի արեւելքում ուրբաթ ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդհարումների ժամանակ երեք մարդ է տուժել: Ավելի վաղ հայտարարվել էր, թե ոստիկանական ուժերը հրազեն են կիրառել ցուցարարների նկատմամբ, սակայն իշխանությունները հերքել էին դա:
Իրավապահներն օդ են կրակել, երբ ցուցարաներն սկսել են գրոհել ոստիկական շարքերի վրա: Մարմնական վնասվածքներ են ստացել երկու ցուցարար եւ մեկ ոստիկան, նշվում է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ:
Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունն, ի դեպ, հայտարարել էր երկրում բողոքի ակցիաների արգելքի մասին:




























