Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին միլիարդների հասնող կանխիկ գումար ունի, որը պահվում է Տրիպոլիում, գրում է New York Times-ը` հղում կատարելով ԱՄՆ հետախուզության աղբյուրին եւ արեւմտյան այլ հատուկ ծառայությունների:
Պարբերականին հայտնի է դարձել, որ հսկայական կանխիկ գումար է պահվում Լիբիայի կենտրոնական բանկում Քադաֆիի գնդապետի մոտ, ինչպես նաեւ մայրաքաղաքի եւ արվարձանների մյուս բանկերում:
Աղբյուրները պնդում են, որ զինված հակամարտության սկզբում գումարների մի մասը բանկերից փոխադրվել է Քադաֆիի նստավայր: Հայտնի է, որ կանխիկ գումարը պահվում է լիբիական դինարով, ԱՄն դոլարով եւ, հնարավոր է, այլ արժույթով:
Քադաֆիի անձնական հաշիվների վրա գտնվող գումարները նրա ունեցածի մի մասն են միայն, թերթին ասել է Մերձավոր Արեւելքի գծով փորձագետ Քեննեթ Բարդենը:
Ըստ պարբերականի` Քադաֆիի այդ աստղաբաշխական գումարները նրան հնարավորություն կտան երկար դիմակայել ընդդիմության զինված կողմնակիցներին` ֆինանսավորելով աֆրիակացի վարձկաններին:




























