Իշխանական շրջանակներում, ըստ թերթի հավաստի տեղեկությունների , քննարկվում է կադրային հերթական փոխատեղումների հարցը: «Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, խոսվում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:
Փոխատեղումների շրջանակներում քննարկվում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին Ազգային ժողովի նախագահ դարձնելու հարցը: Իսկ խորհրդարանի գործող ղեկավարը, ըստ նույն ծրագրի, առայժմ պետք է մնա «խաղից դուրս վիճակում»: Վերջինս, ըստ մեզ հասած տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում խիստ դժգոհել է վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքից եւ երկրում ստեղծված սոցիալական լարվածության համար մեղադրել հենց վարչապետին»,-գրում է թերթը եւ հավելում, որ քննարկվում է նաեւ վարչապետին պաշտոնանկ անելու հարցը:




























