«ՉԻ»-ն գրում է. «Մեր տեղեկություններով, ներկայումս «Կոշ»-ում պահվող մոտ 1000 կալանավորների մեջ կա նարկոդիսպանսերում գրանցված 35-40 մարդ, որոնք «ավանդական» կախվածություն ունեն, եւ 20-25 մարդ, որ, կալանավայրում ընդունված տերմինով` «բենզինիստ» են:

Կալանավորվածների շրջանում բենզինով «կայֆը» շատ հարգի է, որովհետեւ բենզինը, «կիսլատան» եւ բաղադրիչ 4 թմրադեղերը համեմատաբար հեշտությամբ են ճարում, եւ համարվում է, որ «բոնզինով կոկտեյլը» մաքուր հերոինից եւ կոկաինից ավելի սուր հաճույք է պատճառում: Մեր աղբյուրի պատմելով, «բենզինիստը» շատ արագ քայքայվում է` բառի բուն իմաստով` պարզապես ողջ-ողջ փտում է»: Թերթը գրում է նաեւ, որ «Կոշ» ՔԿՀ-ն ունի բուժծառայություն, որտեղ սակայն աշխատում են «բանից անտեղյակ բժիշկներ»: «Բայց լավ է, որ նրանք երբեմն ժամանակին կալանավայրերի հիվանդանոց են ուղարկում ծանր վիճակում գտնվողներին եւ նրանց կյանքը դրանով փրկում: Չնայած, հիվանդանոցում ավելի հեշտ է թմրանյութ ճարելը»,-նկատում է թերթը: