Նյու-Յորքում աճուրդ է կայացել, որտեղ վաճառքի են հանվել Էրիկ Քլեփթոնի հետ կապված իրերը: Աճուրդը կազմակերպիչներին 2,2 միլիոն դոլար է բերել, ինչը մի քանի անգամ գերազանցում էր սպասելիքները: Ռուսաստանցի Վլադիմիր Ավետիսյանը կիթառների մեծ քանակություն է գնել:

Հայ կոլեկցիոները, ով Dblack խմբի կիթառիստ եւ մենակատարն է, գնել է լոտերը մեկը մյուսի ետեւից` սկսած 1,1 հազար դոլարանոց պայուսակից, վերջացրած ամենաթանկ իրով` 1948թ. արտադրության Gibson L-5P կիթառով, որի արժեքը 82,3 հազար դոլար է:

Ստացված բոլոր գումարները ուղղվելու են ալկոհոլիզմի եւ թմրակախվածության դեմ պայքարի հիմնադրամին, որի հիմանդիրը Քլեփթոնն է: