Իսրայելական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի այցն Իսրայել, որ տեղի էր ունենալու մարտի 13-ին, չեղյալ է համարվել Իսրայելի Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինի խնդրանքով:

Կնեսետի նախագահը բացատրել է վրացի պաշտոնյային, որ Իսրայելում այս պահին նախընտրում են «հետաձգել բոլոր վրացի պաշտոնյաների այցերը»:

Մերժումը կապված է վրացական պաշտոնյային կաշառք տալու մեջ մեղադրվող    երկու Իսրաելցի գործարարների՝ Ռոնի Ֆուքսի եւ Զաեւա  Ֆրենկելի ձերբակալման հետ, հաղորդում է «Գռուզիա Online-ը»:

Հիշեցնենք, որ իսրայելցի գործարարներին ձերբակալել էին անցած տարվա հոկտեմբերին, Բաթումիի էլիտար ռեստորաներից մեկում՝ Վրաստանի Ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խառաիձեի հետ հանդիպման ծամանակ։ Հետաքննության  պարզաբանմամբ՝ իսրայելցի գործարարները փոխնախարարին 7 մլն կաշառք են առաջարկել, փոխարենը պահանջելով  հրաժարվել միջազգային արբիտրաժային դատանարի որոշումը բողոքարկելու փորձերից:

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի քաղաքային դատարանը Ֆուքսին եւ Ֆրենկելին  2-ամսյա նախնական ազատազրկման են դատապարտել։