Ստավրոպոլի մարզում ձերբակալվել են երկու անձինք, որոնց կասկածում են Վոզրոժդենիե գյուղում մի ընտանիքի սպանության մեջ: Քննիչները հայտարարել են հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու մասին:

Ըստ ոստիկանության, ձերբակալվածները Մինվոդիի շրջանի բնակիչներ են, որոնք ծանոթ են եղել սպանված ընտանիքի դստեր հետ: Որպես սպանության դրդապատճառ նշվում է մեքենայի վաճառքից ստացված գումարներին տիրանալու ցանկությունը:

Ստավրոպոլում ընտանիքի սպանված երեք անդամների դիակները հայտնաբերել էին նախօրեին: Հանցագործներն սպանել էին 44-ամյա հորը, 41-ամյա մորն ու նրանց 21-ամյա դստերը: Տանից անհետացել էր 300 հազար ռուբլի գումար: