Սելիմի լեռնանցքում մարտի 10-ի կեսօրին երեք «ՎԱԶ-2121» եւ մեկ «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա ձնաբքի հետեւանքով հայտնվել են խցանման մեջ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ խցանման պատճառ է հանդիսացել Ա.Խաչատրյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 493 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենայի խափանումը: Ավտոմեքենայի մեջ վարորդի հետ եղել են մեկ կին եւ մեկ երեխա:
Հրշեջ-փրկարարները կցորդման միջոցով ավտոմեքենան տեղափոխել են Մարտունի քաղաք: Մնացած ավտոմեքենաները ինքնուրույն շարունակել են ընթացքը:





























