Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 26-ին, ժամը 21:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացներ Ժ.Ս.-ն եւ Լ.Ա.-ն Տավուշի մարզի Հովք գյուղի անտառում սունկ հավաքելուց մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Հովք գյուղի անտառում հայտնաբերել են քաղաքացիներ Ժ.Ս.-ին (ծնված 1945 թ.) եւ Լ.Ա.-ին  (ծնված 1992 թ.):