Վերածննդի դաարաշրջանի Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկը բրիտանացի զբոսաշրջիկների կողմից գնահատվել է որպես Եվրոպայի ամենահիասթափեցնող տեսարժանություն, հայտնում է Sky News-ը:
Եվրոպական երկրներում հանգստի սիրահարներին խնդրել են անվանել ամենավատ տեսարժանությունները, եւ անսպասելիորեն առաջին տեղը զբաղեցրել է Մոնա Լիզան:
Նշվում է, որ հարցմանը մասնակցել է 2000 մարդ:
Եվրոպայում ամենավատ տեսարժան վայրերի ցուցակում ներառվել են նաեւ Բեռլինում հայտնի Չեքպոինտ Չառլի անցակետը, Բրյուսելում «Միզող տղան» շատրվանը, Փարիզի Մուլեն Ռուժը, Կոպենհագենում Ջրահարսի արձանը, Էյֆելյան աշտարակը, Հռոմում Իսպանական սանդուղքը, Տրեվի շատրվանը, Լուվրը եւ Պիզայի աշտարակը:





























