Մերձմոսկվայում Հայաստանի մի քաղաքացու դիակ են հայտնաբերել` հրազենային վնասվածքներով:

Մարտի 9-ին, ժամը 17-ի սահմաններում Շելկովսկի խճուղուց դեպի «Մեդվեժյա» լճի մոտ տանող ճանապարհին «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենա են գտել, որում եղել է մեքենայի տիրոջ դին: Զոհվածի պարանոցին հրազենային վնասվածքի հետքեր են հայտնաբերել:

«Փորձագետների տվյալներով, տղամարդը սպանվել է դեռ կիրակի օրը»,- «Ինտերֆաքսին» ասել են ոստիկանությունում: Սպանվածի մոտից Հայաստանի անձնագիր եւ մոսկովյան գրացման թուղթ են գտել: