Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում 12:34 սահմաններում տեղի է ունեցել երկրաշարժ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երևանամերձ ՝Գառնի գյուղում։ Ստորերկրյա ցնցումները էպիկենտրոնում 5-6 բալի են հասել։ Տեղեկատվությունը մշակվում է։ Նախնական տվյալներով զոհեր և ավերածություններ չկան։