Պետությունը, Հարկային օրենսգրքի բարեփոխում անցկացնելով, նախատեսում է ԱԱՀ վճարման համար վերականգնել շրջանառության հարկման տարեկան 115 մլն դրամի նիշը, բայց միայն այն հարկատուների համար, որոնք միչեւ փոփոխությունների ուժի մեջ մտնելը չեն գերազանցել սահմանված 58,35 մլն դրամ նիշը: Ապրիլի 30-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումներում Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նրա պարզաբանմամբ՝ ԱԱՀ վճարման շեմը կվերականգնվի տարեկան նախկին 115 մլն դրամի մակարդակում: «Ներկայումս մեր երկրում շեմը կազմում է 58,35 մլն դրամ, սա նախատեսված է գործող Հարկային օրենսգրքով: Սակայն հայտարարվել է, որ Կառավարության մակարդակով որոշում է ընդունվել շեմը 115 մլն դրամի մակարդակում վերականգնելու մասին: Այս օրինագծով նախատեսվում է որոշման կիրառում նախկին կարգով: Եթե փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահին ոչ մի հարկատու չի անցել 58,35 մլն դրամի շեմը եւ հետեւաբար՝ ԱՀԿ հարկատու չի համարվել, ապա նրա համար շեմը վերականգնվում է 115 մլն դրամի մակարդակում»,- նշեց Պողոսյանը:



























