Հարկավոր է մտածել Հայաստանի հարկային քաղաքականության արմատական փոփոխությունների մասին: Ապրիլի 30-ին ԱԺ-ում խորհրդարանական լսումներում Հարկային օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում սպասվում են միջնաժամկետ փոփոխություններ, եւ անհրաժեշտ է Հարկային օրենսգիրքը պարզեցնել հանրության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ խորհրդարանականների մասնակցությամբ: «Մենք արդեն ավելի քան 10 ամիս քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները, եւ եթե այս փոփոխություններն ընդունվեին դեռեւս անցյալ տարի, մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եւ մենք կարողանայինք հանրության դատին ներկայացնել առավել հաջողվածը կամ թեկուզ մի փոքր փոփոխված օրենքը, ապա այդ դեպքում կկարողանայինք ասել, որ կատարել ենք գոնե ինչ-որ քայլ իրական փոփոխությունների ուղղությամբ»,- շեշտեց Անանյանը:

ՊԵԿ ղեկավարը, մասնավորապես, առանձնացրեց 3 կետ, որոնք առաջարկվում են Հարկային օրենսգրքի բարեփոխմամբ, եւ որոնք նա գոհացնող է համարում. հարկային բեռի փոփոխություն, սպառման ոլորտում հարկային բեռի մեծացում, դրա նվազեցում կապիտալի համար: