Երեւանում մարտի 14-15-ին տեղի կունենա «Աջակցելով Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին» կոնֆերանսը: Այն կազմակերպել են «Եվրոպական Համագործակցություն հանուն Ժողովրդավարության» կազմակերպությունը (ԵՀԺ/EPD) եւ  ԵԱՀԿ-ն:

Կոնֆերանսը կհամախմբի 80 քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Հայաստանից, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից: Այն կազմակերպվել է ԱՄՆ «Ազգային Նվիրատվություն հանուն Ժողովրդավարության» (National Endowment for Democracy/NED) հիմնադրամի աջակցությամբ: