Higher Ground Productions պրոդյուսերական ընկերությունը, որը պատկանում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը՝ Միշելին, ներկայացրել է նախագծերի նախնական ցուցակ Netflix-ի հետ գործընկերության համար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Variety-ին։

Պորտալի տվյալներով՝ ցուցակում տեղ են գտել Մայքլ Լյուիսի «Հինգերորդ ռիսկ» գրքի էկրանավորումը, գրող Ֆրեդերիկ Դուգլասի մասին կենսագրական ֆիլմը եւ «Crip Camp» կինոնկարը, որը կպատմի հաշմանդամների իրավունքների շարժման մասին։

Ինչպես նշվում է, ցուցակում նաեւ տեղ է գտել «Բլում» սերիալը Նյու Յորքի մոդայի մասին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ընդ որում՝ Միշել Օբաման ընդգծել է, որ ընկերությունը կզբաղվի նախագծերով, որոնք «կապ ունեն ամենօրյա կյանքի հետ»։