Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ սեպտեմբերի 25-ին կայանալու է ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» համերգը:

Համերգից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի Ալլա Պուգաչովային: Ալլա Պուգաչովան միջազգային շրջագայությունից հետո պատրաստվում է լքել բեմը: