Իսրայելը հայտարարում է, որ երկրում «Եվրատեսիլը» բոյկոտելու բոտեր եւ կեղծ հաշիվներ է հայտնաբերել Twitter-ում։
Իսրայելի ռազմավարական հարցերով նախարարությունը հայտարարել է, որ դրա հետեւում պաղեստինյան շարժումն է կանգնած, որն առաջ է մղում Իսրայելի դեմ բոյկոտը՝ հայտնում է AP-ը։
Twitter-ը հաստատել է, որ Իսրայելի բողոքից հետո արգելափակել է «հաշիվների ոչ մեծ ցանցը»։
Բոյկոտի, իրավունքներից զրկելու, պատժամիջոցների կոչ անող շարժումը որոշ հաջողությունների է հասել՝ համոզելով երգիչներին ելույթ չունենալ Իսրայելում եւ հրաժարվել «Եվրատեսիլին» մասնակցությունից։
Իսրայելը մրցույթն ընդունում է անցյալ տարի իսրայելցի երգչուհի Նետտա Բարզիլայի հաղթանակից հետո։



























