Մեխիկոյի հյուրանոցներից մեկում մահացած են գտել Ուրուգվայի գեղեցկության թագուհուն, որն իր երկիրը ներկայացրել էր «Միս Տիեզերք» եւ «Միս Աշխարհ» մրցույթներում:

Ոստիկանները կնոջը հայտնաբերել են Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում գտնվող հյուրանոցի համարի լոգարանում, փոխանցում է AP-ն: Պարզվել է, որ կինը 31-ամյա Ֆաթիմի Դավիլան է, որը Ուրուգվայը ներկայացրել է 2006 թվականին «Միս Տիեզերք» եւ 2008 թվականի «Միս Աշխարհ» մրցույթներում:

Դավիլայի ինսթագրամյան էջում հաղորդվում է, որ նա Մեքսիկայում մոդել էր աշխատում:

Կնոջ մահվան պատճառը չի նշվում: