ՀԴԲ-ն գաղտնի գործակալ է ուղարկել Դոնալդ Թրամփի ընտրարշավի խորհրդականի հետ հանդիպման, որպեսզի պարզի՝ արդյոք նա աշխատում է Ռուսաստանի հետ, տեղեկացնում է New York Times թերթը։
Գործակալը, որը հանդիպել է Ջորջ Պապադոպուլոսի հետ Լոնդոնի բարում 2016-ի սեպտեմբերին, ներկայացել է որպես գիտաշխատող, գրում է Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սակայն այդ ջանքերը ի վերջո «ոչ մի արդյունավետ տեղեկություն չտվեցին», տեղեկացրել է թերթը, բայց այդ փաստը կարող է լրացուցիչ փաստարկներ տալ Թրամփին, որը հայտարարում էր, որ իր ընտրարշավը լրտեսել են։
22-ամսյա հետաքննությունը ռուսների հետ Թրամփի կապի մասին, որն ինքն անվանում է «վհուկների որս», հանգեցրեց մեղադրանքների 34 մարդու դեմ, ներառյալ Պապադոպուլոսը, եւ երեք ընկերություն։
Պապադոպուլոսը իրեն մեղավոր է ճանաչել ՀԴԲ-ին կեղծ ցուցմունքներ տալու մեջ եւ խոստացել է համագործակցել՝ 12 օր բանտ նստելով։



























