ԱՄՆ-ը հայտարարել է, որ թույլ չի տա այնպիսի երկրների (որոնցից մեկը Չինաստանն է), որոնք չեն հանդիսանում Արկտիկյան խորհրդի անդամ, հավակնել կանոնների մշակման հավակնորդի դերին, որոնք կարգավորում են հյուսիսային շրջանները։ Այս մասին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան համաժողովի ներկայացուցիչների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա ԱԳՆ ղեկավարների մակարդակով ֆիննական Ռովանիեմիում հաջորդ շաբաթվա սկզբին։ Նիստը տեղի կունենա Արկտիկայում Չինաստանի աճող առեւտրային հետաքրքրության հետ կապված երկյուղների ֆոնին, տեղեկացնում է DW-ն։

Արկտիկյան խորհրդի մեջ մտնում են Ռուսաստանը,  Կանադան, ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան եւ Շվեդիան։ Եվս վեց երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Իտալիան եւ Ճապոնիան, ունեն դիտորդի կարգավիճակ։ «Ութ պետություն կառավարում են արկտիկյան շրջանը, եւ մենք մերժում ենք ոչարկտիկյան պետությունների փորձերը՝ դեր հավակնելու այդ գործընթացում»,- ասել է ամերիկյան աշխատակազմի ներկայացուցիչը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Չինաստանը երբեմն իրեն անվանում է «գրեթե արկտիկյան պետություն», բայց խորհրդրի բառապաշարում «նման սահմանում չկա»։

Արկտիկյան խորհուրդը ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում ծովային սառցի հալմանը զուգընթաց, ինչը նոր առեւտրային ճանապարհներ է բացում՝ ուժեղացնելով մրցակցությունը նավթագազային ընդերքի համար։ Գնահատականների համաձայն՝ դրանց ծավալը տարածաշրջանում հասնում է նավթի 15 եւ գազի 30 տոկոսի չուսումնասիրված ամբողջ պաշարի ծավալում։ Չինաստանը տարածաշրջանում խոշոր հանքարդյունահանողներից մեկն է։