Հայաստանի պարի պետական անսամբլի համերգներ եւ հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդես…
Քուվեյթում հայկական մշակույթի օրեր են անցկացվելու մարտի 23-28-ը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրում նախատեսվում են Հայաստանի պարի պետական անսամբլի համերգներ եւ հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդես:
Մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով հանդիպումներ կունենա Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ տեղեկատվության ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի, եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Մշակույթի նախարարի այցի ընթացքում նախատեսվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Քուվեյթի Պետության Կառավարության միջեւ 2011-2012-2013 թթ. համագործակցության մասին մշակութային համաձայնագրի» գործնական ծրագրի ստորագրումը:





























