Լիբիան անորոշ ժամանակով դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունների Ֆրանսիայի` լիբիական ընդդիմության լեգիտիմությունը ճանաչած միակ երկրի հետ: Այդ մասին հայտարարել է Քադաֆիի կառավարության փոխարտգործնախարարը:
«Որոշում է կայացել դադարեցնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Ակնհայտ է, որ ֆրանսիական կառավարությունը նպաստում է Լիբիայի պառակտմանը»,- ասել է Հալեդ Քաիմը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս Ելիսեյան պալատում հանդիպել է լիբիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների Ազգային խորհուրդը որպես միակ օրինական իշխանություն:





























