Եմենի ոստիկանությունը մարտի 12-ի լուսաբացին մայրաքաղաք Սանայում՝ ընդդիմադիրների ճամբարում գործողություններ է իրականացրել, որի արդյունքում տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Նախագահ Ալի Աբդալա Սալեհի դեմ հանդես եկող ցուցարարները Սանայի համալսարանի հրապարակը զբաղեցրել են փետրվարի 21-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ոստիկանական գործողությունների ժամանակ զենք եւ արցունքաբեր գազ է օգտագործվել։ Ընդիմադիրները հայտնել են 300 վիրավորների մասին։
Եմենի նախագահն այս օրերին շարունակել է անցկացնել նոր սահմանադրության հանրաքվեն, որը ենթադրում է անցում կատարել խորհրդարանական ղեկավարման ձեւին։ Ավելի վաղ Սալեհն ասել էր, որ նոր սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանությունը կանցնի կառավարությանը։ Եմենի ընդդիմությունը մերժել էր նրա նախաձեռնությունը։





























