Վստահ եմ, որ ԱՀ-ում ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ կունենանք: Այս մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մոտ Արցախի կառավարության անդամների եւ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո «Արցախպրես»-ի հետ  զրույցում  ասել է   Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նշենք, որ հանդիպումը նվիրված էր Արցախի տնտեսության մեջ բանկային համակարգի ներգրավվածությանը:

Ջավադյանը,  մասնավորապես,  ասել է.  «Խորհրդակցությանը   ներկա  էին   ավելի քան  10  բանկերի  ղեկավարներ, որոնք   արդեն  ներգրավված են ԱՀ  տնտեսության  մեջ: Մենք  քննարկել ենք Արցախի  տնտեսությունում  նոր  գործիքների եւ նոր  տեխնոլոգիաների  կիրառման   հնարավորությունների,  ինչպես  նաեւ  բանկային   ծառայություններն   օգտվողներին  ավելի  հասանելի դարձնելու վերաբերյալ հարցեր: 

Անդրադարձել   ենք   նաեւ   մի շարք նոր ծրագրերի, մասնավորապես, Արցախի իշխանությունների կողմից ներկայացվելեն բնակարանաշինության   նոր  ծրագրերը: 
Այս  հանդիպումը  նոր  ակտիվություն  է հաղորդել   ոլորտի   պատասխանատուների մոտ: Վստահ  եմ, որ  ավելի    բարձր   տնտեսական   ցուցանիշներ  կունենանք  տարվա  վերջին,  եւ  մեր ներգրավվածությունն ավելի  շատ  կլինի  Արցախի տնտեսությունում»: